Рубрика: Գրականություն

Ավետիկի Սահակյան համփերատար չիբուխը

Այս պատմվածքը կյանքի, աշխարհի և արդարության մասին է: Այս պատմվածքի գլխավոր կերպարը ՝ Օհան Ամին, շատ ձգտող և խաղաղություն ցանկացող մարդ էր։ Նա մինչև վերջին վայրկյանը պայքարում էր, որ հարուստները իրեն չգնեին։ Նա փորձում էր արդարություն մտցնել աշխարհի և մարդկանց միջև։ Հարուստներին փորձում էր ցույց տալ, որ սխալ և անարդար են վարվում աղքատների հետ։ Բայց պատմվածքում նրան ձերբակալում են, քանի որ նա արդարություն էր ցանկանում աղքատների և հարուստների միջև։ Եվ իրոք, կյանքում էլ է այդպես, այն մարդիկ, ովքեր հասարակությունից առանձնանում են և փորձում որևէ բան անել կամ փոխել, նրան գրեթե ոչ ոք չի ընդունում, անգամ եթե իր արածը դրական արդյունք կարող է ունենալ։ Այս պատմվածքում էլ նրան ձերբակալեցին, քանի որ այդքան մարդկանց միջից նա չէր թողնում, որ հարուստները իր հետ վարվեն այնպես, ինչպես ցանկանում են։ Դրա պատճառով էլ նրան ձերբակալեցին։ Եվ երբ նա դուրս եկավ, այլևս չգնաց, այն գյուղը որտեղ ապրում էր, միայն շատ հազվադեպ էր այնտեղ գնում։ Նա ցանկանում էր հեռու մնալ իր այդ կեղծ ընկերներից, այդ հարուստներից և բոլորից։ Քանի որ այդ անարդար գյուղում, նա իր տեղը չէր կարողանում գտնել։ Իրոք, իր համար ավելի լավ և հեշտ էր ապրել բոլորից հեռու, իր շան ՝ Ասլանի և իր իր քրոջ որդու ՝ Մխոյի հետ միասին։ Նա միայն ցանկանում էր քաշել համբերանքի չիբուխը ու ամեն օր լսել բարի, ուրախ լուրեր աշխարհքի ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չէր ցանկանում։

Рубрика: Հայոց լեզու 9

171. Արահետը ձգվեց բլուրն ի վեր ու որոշակիորեն հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:

Ետևից եկողների համար դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում:

Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա անաղմուկ:

Հարթ քայլում էր ճանապարհով կարծես շատ հեշտ էր բարձրանում:

Գրանիտե հիսուն ֆուտ բարձրությամբ ժայռը տեսանք թավուտի միջով:

Խոտերը շատ լավ էին քողարկում բույնը:

172. Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերների, հողին, ընկերներով, հողով, քրոջը ,ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ քրոջով, հպարտանալ ջրով, հպարտանալ հողով,հպարտանալ ընկերներով, կարոտել ծնողներին, կարոտել հողին, կարոտել հայրենիքը, կարոտել արևին, կարոտել քրոջը, սիրել ծնողներին, սիրել ընկերներին, սիրել քրոջը, սիրել հողը, սիրել հայրենիքը, սիրել արևը, մտաբերել հայրենիքը, մտաբերել ջուրը, մտաբերել արևը, մտաբերել արևը, մտաբերել քրոջը:

174. Ա.Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրոնցով եկավ(եկավ,գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո սահեց(սահեց,սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց(նվագեց,նվագում էր):

Անվավոր չմուշկները Լոնդոնում են հայտնագործվել առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն է եղել: Նա դրոնցով գալիս էր(եկավ, գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր(սահեց, սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագում էր(նվագեց,նվագում էր):

Բ.Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք արեգակի ճառագայթները անդրադարձնելու են(անդրադարձնելու են, կանդրադարձնեն) երկիր այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են(փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու դինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են(տալու են, կտան): Դրա համար պահանջվելու է(պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քար. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք արեգակի ճառագայթները կանդրադարձնեն(անդրասարձնելու են, կանդրադարձնեն) երկիր այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն(փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու դինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան(տալու են, կտան): Դրա համար կպահանջվի(պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քար. կմ հայելի:

Տարբերությունը բայերի ժամանակաձևի մեջ է:

175. Կապույտ-լուրթ, կարմիր-ալ, կանաչ-կանաչագույն, դեղին-շեկ, սպիտակ-սպիտակ, սև-թուխ, մոխրագույն-գորշագույն:

176. Մի օր Փարսին թխվածք պատրաստելու համար վերցրեց ալյուր, ջուր, հաղարջ, սալոր, շաքար ու համեմունքներ: Այն անշուշտ

առաջնակարգ խմորեղեն էր: Փարսին խմորը դրեց վառարանին: Նա դրանից օգտվելու հնարավորություն ուներ: Թխվածքը եփվեց, եփվեց, մինչև կարմրեց: Այն սկսեց ախորժալի բուրմունք արձակել: Փարսին ցանկացավ ուտել: Բայց հենց այդ պահին լրիվ անմարդաբնակ կղզու խորքից դուրս եկավ մի ռնգեղջյուր՝ եղջյուրը քթին, խոճկորային աչքերով ու անկիրթ շարժուձևով:

177. Փոքրիկ աղջիկը ուներ շատ գեղեցիկ դեմք:

Ես հասկացա, որ նա երկերեսանի է:

Երկրի երեսին ապրում են շատ կենդանիներ:

Բարձի երեսին ասեղնագործված էր կարմիր վարդ:

178. Հանճարեղ գիտնականը փորձում էր հասկանալ, տիեզերքի ստեղծման գաղտնիքը:

Արագ ընթաց ավտոբուսը լիքն էր ուրախ ուևորներով:

Մեծ քարանձավի մուտքը փակ էր երկաթ ջարդոններով:

179. Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնում է, մինչև որ մշակն էլ չի դիմանում:

Զգացրեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:

Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:

— Կհասկացնեմ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:

Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Рубрика: Հայոց լեզու 9

1.

պռունկ-բնական հողաբլուր, հողային պատնեշ ՝ ջրին ուղղություն տալու համար

2.

Մարանը սև էր ինչպես սև սաթը փայլուն և ողորկ։

3.

Իմ քույրը աշխատասեր է, սիրում է սովորել իր մասնագիտությամբ, հասնել բարձրունքների։ Աշխատում և սովորում է խելացի և փորձում իր սովորածը ներկայացնել մյուսներին։

4.

Մեծ եղբայրս ՝ Հակոբը պահում էր արաբական մի ձի, որը ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազաններում, բայց նրա աչքերի խորության մեջ կար հարավային բնանկարի ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էին անհուն անապատների կարոտը։ Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը ՝ փայլուն և ողորկ։

5.

այո։

6.

փոխաբերական

7.

արագիլ-ղունղունոց

8.

ա․ կրտսեր

բ․ հյուսիս

գ․ ցուրտ

դ․ անփայլ կամ փայլատ

9.

գրաստ

10.

արմատ-արաբ, վերջածանց-ական

արմատ-արմավ, վերջածանց-ենի

արմատ-խոր, վերջածանց-ություն

արմատ-հարավ, վերջածանց-ային

արմատ-փայլ, վերջածանց-ուն

11.

սմբակ-անհոդակապ բարդ բառ

12.

13.

ցուցական

14.

սև սաթի

15.

այո։

16.

կաթոգին

17.

սեղան

18.

Ուղղական – պարտեզ

Սեռական – հարսի

Տրական – ուսին

Հայցական – հայցական

Բացառական

Գործիական – ժպիտով

Ներգոյական – կյանքում

19.

նրան-3-րդ դեմք, եզակի թիվ, սեռական հոլով

20.

ա․ նայի՛ր

բ․ սպասի՛ր

գ․ դի՛ր

դ․ տո՛ւր

21.

հավաքվում էր

22.

ա․ ձևի պարագա

բ․ ժամանակի պարագա

գ․ տեղի պարագա

23.

այո։

24.

այո։

25.

ոչ։

26.

խնդություն

27.

Բարդ բայ

28.

ժխտական ածանց։

29.

սիրել

30.

շշնջալ

31.

իբրև-կապ, նախադրություն

32.

այո

33.

Մարանը

34.

Երեք բաղադրիչից է բաղկացած։

35.

Ձևի պարագա

36.

այո

37.

Սիրեմ քըզի-սիրում եմ քեզ

38.

համ+բույր

39.

արագ վազել, սլանալ, արագ անցնել, թռչել

40.

արբեցուցիչ

41.

ա․ ածական, գերադրական աստիճան։

բ․ ամենամեծ, ամենից մեծ։

42.

Բաց թողնում-բաց թո՛ղ, տեսնելու-նայի՛ր, կանգ էր առնում-կանգնի՛ր, գալիս-արի՛։ Բոլորը բայերը հրամայական եղանակի ձևեր են։

43.

ա․ Ամեն – որոշյալ դերանուն,

բ․ Նա – անձնական դերանուն

գ․ Ինչ – հարցական դերանուն

դ․ Նրա – անձնական դերանուն

44.

ա․ Ձևի պարագա

բ․ Հատկացուցիչ

գ․ Տեղի պարագա

դ․ Վերաբերության անուղղակի խնդիր

45.

Ստորոգյալ

46.

Պարզ ընդարձակ

47.

Չորրորդ նախադասությունը բացականչական է։ Հինգերորդ նախադասությունը հարցական է։

48.

ա․ Ինչպես սուրացող ալիք։ Համեմատվում է սուրացող ալիքի հետ։

բ․ Սուրացող ալիքի նման։ Համեմատվում է սուրացող ալիքի հետ։

Рубрика: ֆիզիկա 9

1.Ի՞նչ երկնային մարմին է Լուսինը:

Լուսինը երկրի բնական արբանյակն է։

2.Ինչու՞ է Լուսինը դեպի Երկիր ուղղված միևնույն կողմով:

Քանի որ լուսինը երկրի շուրջը պտտվում է այնքան օրում, որքան օրում ՝ իր առանցքի շուրջ։

3. Որոնք են Լուսնի 4 հիմնական փուլերը և ինչով են դրանք պայմանավորված:

Լուսնի փուլերը, պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։Լուսնի չորս հիմնական փուլերն են ՝ նորալուսին, առաջին քառորդ, լիալուսին, վերջին կամ 3-րդ քառորդ։Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից ընկած ճառագայթների անդրադարձմամբ։

4.Թզուկ մոլորակներ:

Թզուկ մոլորակները, համաձայն Միջազգային աստղագիտական միության, այն երկնային մարմինն են, որը ՝պտտվում է Արեգակի շուրջ ուղեծրով։ունի բավարար զանգված, որպեսզի ձգողության ուժերի ազդեցության տակ պահպանվի հիդրոստատիկ հավասարակշռությունը և ունենա կլորին մոտ ձև։չի հանդիսանում մոլորակի արբանյակ։չի գերակայում իր ուղեծրի վրա (չի կարողանում մաքրել տարածությունը այլ մարմիններից)։Միջազգային աստղագիտական միության կողմից պաշտոնապես ընդունված են հինգ թզուկ մոլորակներ՝ Պլուտոն, Ցերերա, Էրիդա, Մակեմակե և Հաումեա։

5.Աստղակերպեր

Աստղակերպը, Արեգակնային համակարգի համեմատաբար փոքր երկնային մարմին է, որը ուղեծրով պտույտ է գործում Արեգակի շուրջ։

6.Գիսավորներ

Գիսավորը փոքր երկնային մարմին է, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուրջ շատ ձգված ուղեծրով։ Գիսավորի հիմնական մասերն են միջուկը, գլուխը և գեսը։ Միջուկը, որը գլխի և գեսի առաջացման աղբյուրն է, հիմնականում կազմված է սառույցից, ինչպես նաև մետաղի և քարի տարբեր չափերի մասնիկներից։

7.Ասուպներ:

Մութ, անամպ գիշերներին երկինքը երբեմն հատում են հանկարծակի բռնկող, վառ լուսաշերտեր։ Դրանք ասուպներն են՝ տիեզերական տարածությունից Երկրի մթնոլորտ ներթափանցող քարե մարմիններ և փոշու մասնիկներ, որոնք օդի հետ շփումից շիկանում ու այրվում են։ Եթե քարաբեկորները բավականաչափ խոշոր են և հասնում են Երկրի մակերևույթին, դրանք կոչվում են երկնաքարեր։ Արեգակի շուրջը ուղեծրով շարժվելիս Երկիրը երբեմն անցնում է ասուպների մեծ կուտակումների միջով։ Այդպիսի դեպքերում դիտվում են ասուպների «անձրևներ», որոնք, թվում է, թափվում են երկնակամարի փոքրիկ տիրույթներից։

Рубрика: ֆիզիկա 9

1.Մեր գալակտիկան Կառուցվածքը:

Ծիր Կաթինը մեր աստղային համակարգի ՝ գալակտիկայի յուրահատուկ կառուցվածքի արտահայտումն է։ Գալակտիկայի մեջ են մտնում դիտվող բոլոր աստղերը, այդ թվում ՝ նաև Արեգակնային համակարգը։ Աստղերի թիվը գալակտիկայում 100-200մլրդ է, իսկ զանգվածը ՝ 150մլրդ արեգակնային զանգվածի կարգի։ Այնտեղ կան նաև զգալի քանակությամբ գազ ու փոշի։ Այս բոլորը սահմանափակ տարածության մեջ պահվում են ձգողության ուժերով։ Արեգակնային համակարգը մեկ գալակտիկական տարում պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը, ուստի մեր աստղային համակարգը դրսից չենք կարող դիտել։ Կողքից մեր գալակտիկան երևում է որպես 100 հազար լուսատարի տրամագծով ոսպանման մի սկավառակ, որի հաստությունը 0,3-0,6կպկ է, իսկ կենտրոնական մասում ՝ 3կպկ։ Եթե այդ սկավառակին նայենք վերևից, ապա կտեսնենք, որ այն պարուրաձև է։ Գալակտիկայի սկավառակը համասեռ չէ։ Նրա կենտրոնական տիրույթից, որը կոչվում է միջուկ դուրս են գալիս պարույրաթևերը։ Իսկ ամբողջ գալակտիկան շրջապատում է 20կպկ շառավղով աստղային բնակչություն ունեցող գալակտիկական պսակը։

2.Աստղակույտեր:

Գալակտիկայում կան բազմաթիվ աստղերից բաղկացած ֆիզիկական խմբավորումներ, որոնք տարածության մեջ շարժվում են որպես միասնական ամբողջություն, պտտվում են համակարգի ծանրության կենտրոնի շուրջը և ունեն ընդհանուր ծագում։ Այդ խմբավորումները կոչվում են աստղակույտեր և բաժանվում են երկու տիպի ՝ ցրված կամ բաց և գնդաձև։ Բաց աստղակույտերը տձև են, բաղկացած մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր աստղերից։ Գալակտիկայում բաց աստղակույտերը տեղաբաշխված են Ծիր Կաթնի շերտում կամ մերձակայքում։ Բաց աստղակույտերը երիտասարդ անկայուն կազմավորումներ են և ժամանակի ընթացքում քայքայվում են։ Դրանց չափերը մի քանի պարսեկից մինչև մի քանի տասնյակ պարսեկ են, իսկ զանգվածները ` 1000 արեգակնային զանգված։ Գնդաձև աստղակույտերը կանոնավոր տեսք ունեն և գալակտիկայում աստղային ամենախոշոր ու ամենատարեց կազմավորումներն են, որոնց աստղերի թիվը մի քանի տասնյակ հազարից հասնում է մի քանի հարյուր հազարի։ Ընդ որում, աստղերի խտությունն առավելագույնն է կենտրոնական մասում և արագ նվազում է կենտրոնից հեռանալիս։ Գնդաձև աստղակույտերի տրամագծերը 20–60 պարսեկ են, զանգվածները` 10000-ից մինչև 1 միլիոն արեգակնային զանգված:

3.Աստղասփյուռներ:

Աստղասփյուռները, ի տարբերություն աստղակույտերի, աստղային խմբավորումներ են, որոնք փոքր աստղային խտության պատճառով չեն նկատվում աստղերի ընդհանուր ֆոնին: Աստղասփյուռները հայտնաբերել է XX դարի մեծագույն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը (1908–1996) 1947թ., Բյուրականի աստղադիտարանում: Աստղասփյուռներում հանդիպում են միայն O և B սպեկտրային դասերի ջերմհսկա և գերհսկա աստղեր և T Ցուլի տի պի փոփոխական աստղեր: Ըստ հիմնական աստղային բնակչության՝ Վ. Համբարձումյանն աստղասփյուռները բաժանել է երկու տիպի` Օ-աստղասփյուռներ և T-աստղասփյուռներ: Աստղասփյուռների հայտնագործումը որակական շրջադարձ էր աստղաֆիզիկայում, քանի որ դրանց երիտասարդ լինելու հանգամանքը (100 հազարից մինչև մեկ միլիոն տարի) ցույց տվեց, որ աստղեր ծնվում են նաև մեր օրերում: Աստղասփյուռները դինամիկական անկայուն համակարգեր են և ժամանակի ընթացքում քայքայվում են:

4.Միգամածություններ:Գալակտիկայում աստղերից բացի հանդիպում են նաև գազից և փոշուց կազմված նոսր գոյացումներ` մոլորակաձև և դիֆուզ միգամածություններ։Դիֆուզ միգամածություններն ունեն անկանոն տեսք ու կառուցվածք: Դրանց լուսարձակումը պայմանավորված է մոտակայքում առկա Օ և B դասերի ջերմ աստղերով: Նյութի միջին խտությունը 100 անգամ փոքր է, քան մոլորակաձև միգամածություններում։ Չափերը հասնում են տասնյակ, նույնիսկ հարյուրավոր պարսեկների:Գալակտիկայում, միջաստղային տարածության մեջ կան այնպիսի գազափոշային ամպեր, որոնք կլանում են աստղերի լույսը, և աստղն իրականից թույլ է երևում կամ ընդհանրապես չի էլ երևում։ Դա միջաստղային կլանող նյութն է։

Рубрика: Աշխարագրություն 9

1.Բնութագրե՛ք և գնահատե՛ք ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը:ՀՀ տրանսպորտային աշխարհագրական դիրքը հիմնականում բարենպաստ է տրանսպորտային տեսակներից օգտվելու համար։ Միակ բացառությունն է ծովային ուղին՝ որը մեր երկիրը աշխարհագրական դիրքից ելնելով չունի։ Մեր պետության տարածքը փոքր է, ուստի երկաթուղային կոմունիկացիաները ոչ միշտ են օգտակար, և նախընտրելի է ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, որը կրկնակի էժան է և հասանելի։ Դե իհարկե, ունենք նաև օդային կոմունիկացիոն միջոցներ, օրինակ՝ “Զվարթնոց” օդանավակայանը, որը տարածաշրջանի լավագույն օդանավակայաններից է։

2.Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ երկաթուղային ավտոմոբիլային, խողովակաշարային, օդային և էլեկտրահաղորդման տրանսպորտի տեղաբաշխումը:Թվարկված տրանսպորտային միջոցների տեղաբաշխման գործոններից մեկն է աշխարհագրական դիրքը։ Կարևոր դեր ունի նաև հարևան երկրների հետ հարաբերությունները, քանի որ ոչ-բարեկամ երկրներին մոտ ճանապարհներ կառուցելը նախ անիմաստ է, և երկրորդը՝ անապահով, քանի որ որոշ տարաձայնությունների արդյունքում այդ ճանապարհները կարող են որոշակի տույժ կրել։

3.Բնութագրե՛ք երկաթուղու նշանակությունը ﬔր երկրի ներքին և արտաքին տնտեսական կապերի զարգացման համար:Երկաթուղային ճանապարհերի ստեղծումը ներքին տնտեսության մեջ միանգամից մի քանի ճյուղ կուժեղացնի՝ գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին տնտեսական կապերի բարելավմանը, ապա այլ երկրների հետ երկաթուղային ճանապարհներ ունենալը կնպաստի այլ երկրներից (և փոխադարձ) ռեսուրսների ավելի մատչելի և արագ ներմուծմանը։

4.Ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար Իրան–Հայաստան ﬕջազգային տարանցիկ երկաթգծի, գազամղի, նավթամուղի և ավտոմոբիլային ճանապարհային ﬕջանցքի կառուցումը:Իրականում ցանկացած պետության հետ նման նախագծերի իրականացումը շատ հեռանկարային է անկախ ամեն ինչից։ Երկրների միջև նման ճանապարհներ կառուցելը կարող է բարելավել երկու երկրների տնտեսական վիճակը։ Տրամաբանական է նաև երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կամ առկա հարաբերությունների լավացումը, ինչը հետագայում կհանգեցնի ավելի զգալի նորամուծությունների։

Рубрика: Պատմություն 9

Պատմություն Մայիս

Մայիս. 2022 թվականԹեմաներ։ Թավշյա՞ հեղափոխությո՞ւն: Ապագայաբանական կանխատեսումներ

1.Հաստատեք կամ հերքեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն:Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 — մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

2.Վերլուծեք 2018-2022 թվականներին ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը:2018-2022 թթ. ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին գործոնների ազդեցություն կարելի է համարել 2018-19 թթ. մակրոտնտեսական կայուն ցուցանիշները, որը հնարավորություն տվեց ՀՀ կառավարությանը շարունակական բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձը, պետական կենսաթոշակների չափերը: 2018-2019 թթ. ընթացքում, որոշակի բարելավվեց քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը, սակայն 2019 թվականից սկսած կովիդի համաճարակը, 2020 թվականի սեպտեմբերի 44 օրյա պատերազմը զգալիորեն նվազեցրեցին քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը։ 2018-2022 թթ. որոշակի բարելավվել է Գործարար միջավայրը: ՀՀ կառավարության ձեռքբերումներից կարելի է համարել նաև միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը և որակի բարելավումը: Իսկ ՀՀ կառավարության սխալ արտաքին քաղաքականության պատճառով սկսվեց 2020 թվականի 44 օրյա պատերազմը, որի պատճառով կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, այդ թվում Շուշին և Հադրութը, խաթարվեց Հայաստանի ազգային անվտանգությունը, պարտության մատնվեց Հայոց բանակը, ունեցանք զինտեխնիկայի զգալի կորուստներ, մի ամբողջ հիասքանչ սերունդ զոհաբերվեց և խաթարվեց հայոց կյանքը իր բոլոր առումներով: 2018-2022 ՀՀ սխալ արտաքին քաղաքականության պատճարով կորցրեցինք շատ բարեկամական պետությունների աջակցություն:

3.Ներկայացրեք հայակական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականները:Ես հավատացած եմ, որ 2030 թվականին Հայոց պետականությունը ավելի կայացած և հզոր կլինի, Հայոց բանակը զինված կլինի վեցերորդ սերնդի զինատեսակներով Հայաստանի տնտեսությունը կայացած և զարգացման փուլ թևակոխած կլինի: Կլինի հասարակական համերաշխություն: 2050 թ-ին Հայաստանի Հանրապետությունը կլինի ավելի զարգացած տնտեսությամբ, ժողովրդավարական, սոցիալական, հինգ միլյոն բնակչությամբ, հզոր բանակով մրցունակ պետություն

Рубрика: Պատմություն 9

Պատմություն Մայիս

Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության ժամանակագրությունը;928-953 թթ․ — Աշոտ երկաթին փոխարինում է իր եղբայրը՝ Աբասը, որը նախկինում Կարսի կառավարիչն է եղել, իսկ մայրաքաղաքը տեղափոխում է իր նստավայր՝ Կարս։948 թ․ — Աբասը ցանկանում է հայոց եկեղեցու ամբողջ ուժն օգտագործել, և Անանիա Մոկացու օրոք կաթողիկոսական աթոռը տեղափոխում է Ախթամարից Կարս։953-977 թթ․ — Աբասին փոխարինման է գալիս իր որդին՝ Աշոտ III-ը, և իր հոգատար վերաբերմունքի համար աղքատների նկատմամբ ստանում է Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական և վերջ դրեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Նաև երկրում տարածվեցին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ։961 թ․ — Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի963-964 թթ․ — Կառուցվեցին Անիի աշտարակներով պարիսպի առաջին գիծը, և նրա ներսում քաղաքն այլևս չէր կարող ընդարձակվել, ուստի Սմբատ II-ը կառուցեց երկրորդ գիծը։977-990 թթ․ — Երկրում շինարարական աշխատանքները ընդարձակվեցին987 թ․ — Սմբատ II-ը կասեցրեց և վերջ տվեց Դվինի ամիրայության գոյությանը990-1020 թթ․ — Բագրատունյաց Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես հասնում է իր վերելքին Գագիկ I-ի օրոք998 թ․ — Հայաստանը ներխուժում է Ատրպատականի ամիրա, և Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ Ապահունիք գավառում կանգնեցնում է թշնամուն1001 թ․ — Լոռվա թագավոր Դավիթը ապստամբում է Գագիկ I-ի դեմ և հրաժարվում է իր գերիշխանությունը ճանաչում, սակայն Գագիկը հարձակվում է Դավթի վրա և զրկում իրեն իր հողերից

2. Նկարագրեք Անի մայրաքաղաքը;

3. Արդյունավե՞տ էին, արդյոք, Սմբատ I-ի և Աշոտ II Երկաթի ջանքերը հանուն պետականության պահպանման: Պատասխանը հիմնավորեք;Կարծում եմ, Սմբատ I-ը և Աշոտ II-ը եղել են Բագրատունյաց Թագավորության պահպանման մեծագույն դերակատարներից։ Նրանց անձնվեր պայքարը արաբների դեմ եղել է աննկարագրելի և հերոսական, ուստի միայն արաբներին իրենց վերջին հենակետից՝ Դվինից վռնդելը, կամ, Սևանա կղզու ազատագրումը արաբ բռնակալներից արդեն մեծ քայլ է պետականության պահպանման մեջ, քանզի այդ ժամանակներին արաբները եղել են բավականին վճռական և անհաղթելի։

4. Շարադրեք պատմության ուսումնասիրության բնագավառում V դարում եղած ձեռքբերումները։V-րդ դարում տեղի է ունեցել հայ ազգի համար թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ հայոց գրերի ստեղծումը։ Մեսրոպ Մաշտոցը, ստանալով այդ ժամանակվա արքա Վռամշապուհի և Սահակ Պարթևի աջակությունը, իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, որտեղ ավարտի է հասցնում և ստեղծում է հայոց այբուբենը։ Դրանից հետո հայ գրականությունը մեծ վերելք է ապրում։ Ստեղծվում են բազում գրություններ և աշխատանքներ, առաջին հերթին, իհարկե թարգմանվում է աստվածաշունչը

Рубрика: Քիմիա
  1. Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք  մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ` միկրոտարրերը(2-3%), մակրոտարրերը(97%) և ուլտրատարրերը:

Կենդանի օրգանիզմի հիմնական տարրերն են ածխածինը, ջրածինը, թթվածինը, ազոտը, ֆոսֆորը:

2. Որքա՞ն  է  C, H, O, N, P, S  կենսածին   տարրերի   պարունակությունը  կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %). 

1)  24 %                          2)   97%                               3)  76 %                          4)  62%

3. Որքա՞ն  է  կենսական  տարրերի` մակրո  տարրերի,  կարգաթվերի  գումարը.

1)  31                               2)  92                                   3)  53                              4)   48

Մակրոտարրեր են կալցիումը, ֆոսֆորը, մագնեզիումը, կալիումը, նատրիումը, քլորը։

4. Ո՞րն  է  ջրածնի առաջացրած  և Երկրագնդում  ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և  որոշեք  ջրածնի  զանգվածային  բաժինը տոկոսով արտահայտած …

Ջուր-H2O

Mr H2O=2+16=18

W(H2)=2×1\18×100=11,1%

5Օդում  թթվածնի  ծավալային  բաժինը  կազմում  է մոտ 20%:  Հաշվեք  քանի՞  լիտր  թթվածին  կա  Ձեր  բնակարանում  …

6. Հետևյալ  բանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  H216O                                                2)   D216O                            3)   D217O                         4)  T218O

7. Որքա՞ն  է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2O –ում. 

      1)  25                                    2)   29,4                                3)  70,6                              4)  80

8. Հայտնի է, որ թթվածնի  շրջապտույտը  բնության  մեջ   կատարվում  է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով):   Ինչպիսի՞  երևույթ  է  ֆոտոսինթեզը` ֆիզիկական,                                                      թե`  քիմիական, ինչու՞  ,  պատասխանը  հիմնավորեք…

Ֆոտոսինթեզը քիմիական երևույթ է։ Ֆոտոսինթեզ ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Եվ այս երևույթի ժամանակ բույսերը օգնում են օդում ածխաթթու գազը թթվածնի վերածելու հարցում։ Իսկ որևէ նյութի առաջանալը կամ նոր նյութի վերածվելը քիմիկան երևույթ է։

9.Գլյուկոզի  օքսիդացման  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը  հետևյալն  է.

                           C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O  + 2816 կՋ    

       Որքա՞ն  էներգիա (կՋկանջատվի մարդու  օրգանիզմումեթե  օքսիդանա 45 գ գլյուկոզ:

         1)   602                          2)  1408                        3)  704                             4)  325      

10. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հալոգենները կենսական տարրեր են համարվում, որովհետև առաջացնում են բարդ օրգանական նյութեր և ապահովում են օրգանիզմների կենսագործունեությունը: Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։

11. Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Խմելու ջուրը կարելի է աղտահանել քլորով, հիմնականում աղտահանվում է գազային քլորով կամ քլորի օքսիդով, սակայն անհրաժեշտ է պահպանել ջրում քլորի պարունակության թույլատրելի սահմանները քանի որ հակառակ դեպքում կարող է առաջանալ քլորով թունավորում, այն բացի ջրի մանրէազերծումից կապում է նաև երկաթի և մանգանի միացությունների հետ, և ջուրը մաքրում դրանցից։

12. Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:  Կատարեք  հաշվարկ՝ 1 կգ  ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու  համար  որքա՞ն  աղ  և  թորած  ջուր  է  անհրաժեշտ…

Նատիրումի քլորիդից կամ կերակրի աղից ստացված լուծույթը կոչվում է ֆիզիոլոգիական լուծույթ։

13. Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.

ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր

ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր

սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր

սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր

14. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

   1)  սննդային, մեծ, կենսաբանական                        3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

   2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական              4)  սննդային, մեծ, կենսաքիմիական

Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները.                                                      

Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:

    1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                

    2)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին

          3)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին

          4)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  թթվածին

16. Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Փոքր  չափաբաժնով  թմրանյութերն  ունեն_________ազդեցություն, մեծ  քանակով  թմրանյութերն  ազդում  են  որպես ____________միջոց, իսկ  առավել  մեծ  քանակներով թմրանյութերն  ազդում  են  որպես_______:

1)    ընկճող, ուրախացնող, խթանիչ                         3)   խթանիչ, ընկճող, թույն                                          

2)   ընկճող , խթանիչ, թույն                                         4)  ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց 

17. Ո՞րն  է  համարվում   էկոլոգիապես  մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդն  այն է, երբ  վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում պահպանվում են էկոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում  իր մեջ այնպիսի վնասակար նյութեր,  որոնք թողնում են բացասական ազդեցություն  մարդու առողջության վրա:

18. Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Ջուրը համարվում է խմելու, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չի պարունակում և քաղցրահամ է՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

19. Ինչպիսի՞    թունավոր  նյութեր  կարող  են  լինել  օդում, հողում  և  ջրում…

Օդում թունավոր նյութերը կապված են մարդու տնտեսական գործունեության հետ, որքան զարգացած է տվյալ տեղանքի արդյունաբերությունը, այդքան թունավոր նյութերի կոնցենտրացիան օդում բարձր է։ Դրանք հիմնականում կապված են քիմիական մետալուրգիական արդյունաբերության հետ։ Զգալի է նաև տրանսպորտային միջոցների արտանետումները որոնք են ածխածնի D օքսիդը CO և CO2։ Քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունեցող տեղանքում կարող է շատ լինել քլորի և ամոնիակի միացությունների կոնցենտրացիան։

20. Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը…

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է: Բջջի բաղադրությունը ՝ 70-80% ջուր (անօրգանական), 10-20% սպիտակուցներ, 5% ճարպեր, 0․2-2% ածխաջրեր, 0․2-2% նուկլեինաթթուներ։

Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

Օրգանական նյութեր՝ ճարպեր, գլյուկոզ, սախարոզ, սպիտակուցներ:

Անօրգանական նյութեր՝ ջուր, կերակրի աղ, յոդ, աղաթթու, ածխաթթու գազ, թթվածին:

22. Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները  կենդանի օրգանիզմում…

Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:

Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սենթեզի իրականացումը: 

Ածխաջրերը օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր: Շատ կարևոր դեր են խաղում կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի և էներգիայի փոխանակության շարժընթացում։

Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները։ Ազդում են նաև սննդանյութերի յուրացման վրա, նպաստում բջիջների բնականոն աճին և ամբողջ օրգանիզմի զարգացմանը։ Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն գործառույթները և ակտիվությունը։ 

23. Ի՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի  համար…

Բույսի աճման համար անհրաժեշտ է լավ հող, ջուր, լուսավորություն, ջերմություն, խոնավություն։

24. Ինչպիսի՞   ազոտական  և  ֆոսֆորական  պարարտանյութեր  գիտեք …

Ազոտական պարարտանյութեր

H8N2O4S-Ամոնիումի սուլֆատ

ClH4N-Ամոնիումի քլորիդ

CH8N2O3-Ամոնիումի կարբոնատ

Ֆոսֆորական պարարտանյութեր

25. Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

Նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանում են Նիտրատային աղետ։ Ջրի կամ սննդամթերքի հետ մարդու օրգանիզմ թափանցելով ՝ նիտրատները փոխարկվում են նիտրիտների, որոնք ավելի վտանգավոր միացություններ են, քանի որ փոխազդում են արյան հեմոգլոբինի հետ։ Որպես արդյունք ՝ արյան կարմիր բջիջները՝ էրիտրոցիտները, կորցնում են թոքերից դեպի հյուսվածքները թթվածին տեղափոխելու ունակությունը, և օրգանիզմում թթվածնային քաղց է սկսվում։

Рубрика: Պատմություն 9

1.Մակարդակ(հեշտ)

• Գրել Հայաստանի հետ կապված երկու պայմանագրի համառոտ բովանդակությունը – 4 միավոր; 

Մոսկվայի պայմանագիր

`|Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921 թվականի մարտի 16-ին

կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրն» է, որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի (26 փետրվարի — 16 մարտի, 1921 թվական) ժամանակ։Սույն պայմանագրով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը, որը գործում է առ այսօր։1918 թվականի հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարի ստորագրումը նշանակում էր պետության փաստացի բաժանում հաղթողների միջև՝ Օսմանյան կայսրությունից Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Արաբիան և Միջագետքը պետք է անջատվեին: 1918 թվականի նոյեմբերին կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը գրավվեց Անտանտի զորքի կողմից

Կարսի պայմանագիր

1921 թվականի հոկտեմբերի 13-ին մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև կնքվում է պայմանագիր:

Այն, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում է վերջինիս դրույթները և սահմանում ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև: Պայմանագիրը կնքվել է 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում և վավերացվել 1922 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում:

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով ներառյալ, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը: Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ:

2• Ներկայացնել Բաթումիի պայմանագիրը — 4 միավոր:
Բաթումի պայմանագիրը

1918թ. ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասյան բանակցությունները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը իրենց ռազմական հաջողություններով, ավելի կողոպտիչ պայմաններ ներկայացրին։ Նրանք մայիսի 26-ին վերջնագիր տվեցին անդրկովկասյան պատվիրակությանը։ Բայց քանի որ հենց նույն օրը Անդրկովկասյան Հանրապետությունը կազմալուծվեց, ուստի նորահռչակ հանրապետություններից յուրաքանչյուրն ինքը պետք է լուծեր Թուրքիայի հետ պատերազմի և խաղաղության հարցը։ Հենց Հայաստանի անկախության հռչակման օրը` մայիսի 28-ին, Հայոց ազգային խորհուրդը որոշեց նոր պատվիրակություն ուղարկել Բաթում և հաշտություն կնքել թուրքերի հետ։ Նորանկախ Հայաստանի պատվիրակությունը գլխավորեց Ալ. Խատիսյանը։ Մայիսի վերջին սկսվեցին հայ-թուրքական բանակցությունները։ Հունիսի 4-ին կնքվեց Բաթումի հաշտության պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և Օսմանյան Թուրքիայի միջև։ Պայմանները չափազանց ծանր էին Հայաստանի համար։ Պայմանագրի համաձայն` Հայաստանը ունենալու էր սահմանափակ թվով զորք։ ։ Դրա նպատակն էր խորտակել Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունան և տիրանալ Բաքվի նավթին։ Դրանից բացի Հայաստանը պարտավորվում էր կազմալուծել հայկական ազգային անկանոն զորախմբերը ։ Այսպիսով, Բաթումի պայմանագրով Թուրքիային էր անցնում ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլև Արևելյան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը և շուրջ 5 գավառ։ Հայաստանի Հանրապետությանը փաստորեն մնում էր ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Թուրքիան Արևելյան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. կմ տարածք։ դա կարևոր է։ Բաթումի պայմանագիրը, որը չի վավերացվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Թուրքիայի կառավարությունների կողմից, իր ուժը պահպանեց մինչև համաշխարհային պատերազմի ավարտը` 1918թ. նոյեմբերը։ Այսպիսով` չափազանց ծանր պայմաններում հռչակվեց Հայաստանի պետական անկախությունը: Նորահռչակ Հայաստանի Հանրապետությունը հարկադրված էր կնքել Բաթումի կողոպտիչ պայմանագիրը: Բայց դրա շնորհիվ ձեռք բերվեց դադար, որը հնարավորություն տվեց սկսելու պետական շինարարության գործընթացը:

III Մակարդակ(բարդ)

• Գրել անկողմնակալ կարծիք 44-օրյա պատերազմին հաջորդած հայտարարությունների խախտված կետերի մասին – 8 միավոր;


• ադրբեջանական կողմը Եռակողմ հայտարարության առաջին իսկ կետն անտեսելով’ պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը։ Դա էլ բավարար չէ, ադրբեջանական զորքերը կանգ չեն առել այն կետերում, որտեղ եղել են, երբ ավարտվել է պատերազմը։ Օրինակ’ Զանգելանի շրջանում, Սև լճում և այլն…։


• Հայկական կողմը, հավատարիմ մնալով Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությանը, ազատել է Քարվաճառի  Ակնայի և Քաշաթաղի շրջանները,  ինչպես նաև  որոշ բնակավայրեր Մարտակերտի շրջանից։ Վերջիններս, ի դեպ նախատեսված չէին հանձնել այդ հայտարարությամբ։

•   ադրբեջանական կողմը, խախտելով գրեթե միակ հայանպաստ կետը’ շարունակում է չվերադարձնել հայ ռազմագերիներին, ավելին’ խոշտանգել նրանց։ Դրա մասին բազմիցս ահազանգել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։


• Ինչ վերաբերում է փախստականների վերադարձի մասին կետին, ապա դրա իրականացումը, իմ կարծիքով, պարզապես անհնար է, մինչև երկու երկրի կողմից էլ  չապահովվի լիակատար խաղաղություն և անվտանգություն հակառակորդ երկրի բնակչության համար։  Դա, իմ կարծիքով, հնարավոր չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանում դեռ մանկապարտեզից հայատյացություն են սովորեցնում։

  • Լաչինի միջանցքում  չնայած որոշակի բարդություններին, որոնք ստեղծում է թշնամին, հիմնականում ապահովված է ՀՀ քաղաքացիների ելումուտն Արցախ։